
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակում են ամբողջ հանրապետությունում։ Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, կայացվել է 195 տուգանքի որոշում։ Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3009 ստուգայց, 120 խախտում, 12 նախազգուշացում, 55 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 236 ստուգայց, 25 խախտում, 18 նախազգուշացում, 27 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 128 ստուգայց, 11 խախտում, 11 նախազգուշացում, 22 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 458 ստուգայց, 24 խախտում, 6 նախազգուշացում, 30 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 386 ստուգայց, 21 խախտում, 4 նախազգուշացում, 61 տուգանք։
Մանրամասն ➜
Հաստատվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ 2022 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։ 2022 թվականի ընթացքում ԱԱՏՄ վերահսկողության հինգ ոլորտներում նախատեսվում է իրականացնել 700 ստուգում՝ 647 տնտեսավարող սուբյեկտի մոտ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://www.hlib.am/applications/
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի` չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Iad7c3:
Մանրամասն ➜