
«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի 9-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը։ Փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ, որի ընթացքում ապացուցվել է, որ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության տնօրեն Է․ Խ․-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում (29.11-05.12) իրականացրել են ընդհանուր 852 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 31 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 579 ստուգայց, 13 խախտում, 8 իրավախախտում, 5 նախազգուշացում, 12 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 72 ստուգայց, 7 խախտում, 5 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 41 ստուգաց, 7 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 91 ստուգայց, 8 խախտում, 1 նախազգուշացում, 3 ՎԻՎ արձանագրություն, 4 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 69 ստուգայց, 3 խախտում, 7 նախազգուշացում, 37 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեղչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն ու Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Վերա Ավետիսյանը մասնակցել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առցանց նիստին: Բացման խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հանձնաժողովի նիստում ներկայացվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 369-Լ որոշման հավելված 2-ով սահմանված միջոցառումների կատարման ընթացքը:
Մանրամասն ➜