
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ՝ 1.8 անգամ ավելի (76,4%) 2020-ի համեմատ (2500 զանգ)։ Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել, ինչպես Քովիդ 19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։ Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների հարցերը մեծ մասամբ վերաբերել են՝ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Առողջապահության նախարարի 17-Ն հրամանում, Կարող է արդյո՞ք գործատուն առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները, Ինչպե՞ս հաշվարկել ՊՇՌ հետազոտության ժամկետը, Ինչպե՞ս է հաշվարկվում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած աշխատողների ՊՇՌ հետազոտության դրական արդյունքի 90-օրյա ժամկետը, Ի՞նչ [...]
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության բուժանձնակազմի խնդրանքով իրազեկման սեմինար է անցկացրել բժշկական կենտրոնում։ Սեմինարի առաջին հատվածում քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ մի շարք հարցեր։ Երկրորդ հատվածում մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն առանձին դրույթների կիրարկման մասին։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին, տեղի է ունեցել քննարկում։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի հունվարին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 4404 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 129 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 8-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 82 որոշում։ Հիշեցում Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ ՎԻՎ օրենսգրքի համաձայն։
Մանրամասն ➜