
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների տնօրենները, բուժական գծով տեղակալները։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և մասնագետները «Հերացի» պոլիկլինկա և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում իրականացրել են «Բժշկական կազմակերպություններում իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» և «Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի համաճարակաբանական հսկողության նկատմամբ» ստուգաթերթերի փորձարկում։ Նշենք, որ ստուգաթերթերի նախագծերը մշակել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1274 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 20 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 1-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 23 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի գերակշիռ մասը՝ 71%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում։ Խախտումներն, ըստ էության, վերաբերել են չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։
Մանրամասն ➜