
Առցանց հարթակում կայացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպումը։ Մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը (Խորհրդատվական կոմիտեի նախագահող), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի (ԱԱԹ/ԵԳ -Մոսկվա) փոխտնօրեն Միխայիլ Պուշկինը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, մասնագետներ։ Ներկայացվել և քննարկվել են ծրագրի ընթացքն ու հետագա անելիքները։ Նշենք, որ Տեսչական մարմինը ծրագրի շահակիցներից է։ Ծրագրի նպատակն է՝ խթանել և [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի շրջանակում կազմակերպված հանրային քննարկմանը։ Քննարկման ժամանակ ներկայացվել են աշխատանքային պայմանագրերի ոլորտում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, վերհանված խնդիրները։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան։
Մանրամասն ➜
Վերանորոգվել և կահավորվել են կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների աշխատասենյակները, սանհանգույցները։ Նախքան վերանորոգումը Վերանորոգումից հետո
Մանրամասն ➜