ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի` չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Iad7c3:
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը, Տեսչական մարմնի Գավառի բաժնի պետ-տեսուչ Սվետլանա Հովհաննիսյանը, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը իրազեկման սեմինար են անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Սեմինարին մասնակցել են «Գավառի» ԲԿ անձնակազմը, մարզի տարբեր բժշկական, կրթական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և մասնագետներ մարզպետարանից։ Սեմինարի առաջին մասում քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ մի շարք հարցեր։ Սեմինարի երկրորդ մասում մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունների [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին։ Մասնավոր հատվածի հետ համատեղ քննարկվել են «ՀՀ-ում կորանավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին» 2020 թվականի օգոստոսի 4-ի առողջապահության նախարարի 17-Ն հրամանով ամրագրված նորմերի կիրարկման արդյունքում առաջ եկած խնդիրները, մասնավորապես՝ տնտեսավարողների նկատմամբ կիրառվող տուգանքների և աշխատողների շրջանում ծագած անհամաձայնությունների հարցերը։ Ենթախորհրդի նիստը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ դիրքորոշում։
Մանրամասն ➜