
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան։ Փետրվարի 21-ից մարտի 11-ն ուսանողներն ուսումնասիրելու են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։ Ուսումնական պրակտիկայի ավարտին ուսանողներին կտրամադրվեն գնահատման թերթիկներ։ Ուսումնական պրակտիկան անցկացվում է 2020 թ․-ին Տեսչական մարմնի և Ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։
Մանրամասն ➜
Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետները ստուգաթերթի պիլոտային փորձարկում են իրականացրել «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում։ Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, ընդգրկվել են նաև հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը համատեղ մշակել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։ Տեղի է ունեցել նաև շրջայց կենտրոնի բաժանմունքներում։
Մանրամասն ➜
2022թ․-ի փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը։ Ընդհանուր առմամբ, փետրվարի 1-28-ն իրականացվել է 4807 ստուգայց, արձանագրվել է 103 խախտում, տրվել 16 նախազգուշացում, կայացվել 76 տուգանքի որոշում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 3160 ստուգայց, 27 խախտում, 1 նախազգուշացում, 11 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն (Սյունիք, Վայոց Ձոր)՝ 371 ստուգայց, 2 խախտում, 3 նախազգուշացում, 6 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն (Շիրակ, Լոռի, Տավուշ)՝ 319 ստուգաց, 15 խախտում, 3 նախազգուշացում, 12 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն (Արարատ, Արագածոտն, Արմավիր)՝ 373 ստուգայց, 36 խախտում, 4 նախազգուշացում, 27 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն (Կոտայք, Գեղարքունիք)՝ 584 ստուգայց, 23 [...]
Մանրամասն ➜