azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Դասընթաց՝ վիրավոր զինվորների և նրանց ընտանիքների անդամների համար

17.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօրվանից Զինվորի տանը սկսել են զինվորների և նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված դասընթացը՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով: Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի դրույթները։ Շուրջ 2 ամիս տևողությամբ անվճար դասընթացին կմասնակցեն զինվորների ընտանիքներից 10 հոգի։ Տեսչական մարմինն ու Զինվորի տունը համագործակցության հուշագիր էին կնքել 2021 թ.-ի նոյեմբերի 19-ին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին կողմերն աջակցելու են նաև պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու հարցերում։ Տեսչական մարմինը Զինվորի տանը նաև գրքեր է նվիրաբերել։   

Մանրամասն ➜


Քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնող կառույցները քննարկումներ են սկսել

16.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի առաջարկով և ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ համատեղ քննարկումներ են սկսվել 2 կառույցների ոլորտային վարչությունների միջև։ Հիգիենիկ-հակահամաճարակային և բնակչության բժշկական օգնության ոլորտների վերահսկողության մասնագետներն աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել են 2021 թ․-ի ստուգումների ընթացքում արձանագրված խնդիրները, օրենսդրական առկա բացերը, նախանշվել են դրանց լուծման ճանապարհները։ Երկու գերատեսչությունների ներկայացուցիչները՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնողներ, կարևորել են այս ձևաչափով փոխգործակցությունը, աշխատանքային քննարկումների շարունակականությունը և սերտ համագործակցությունը։

Մանրամասն ➜


800 ստուգայց` 1 շաբաթում․ ԱԱՏՄ տեսուչները շարունակում են վերահսկողությունը

14.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։ Նշենք, որ արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Մանրամասն ➜




Վերադառնալ