
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Մասնակցել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտի իրավական ակտերն ու փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները։ Հաջորդել է հարց ու պատասխան, քննարկում։
Մանրամասն ➜
ՀՀ կառավարության ապրիլի 7-ի նիստում N 433 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ այդմ՝ փոփոխություն է կատարվել բժշկական օգնության և սպասարկման բնագավառում (18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն մեծահասակների և խառը տիպի պոլիկլինիկայում Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 3 հավելվածի N 3.10 ստուգաթերթում՝ համաձայն հավելվածի: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3rd8zep
Մանրամասն ➜
Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ և միջոցներով, Տեսչական մարմնի աշխատակիցները ղեկավարի գլխավորությամբ անակնկալ այց են կատարել «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ։ Տեսչական մարմի ղեկավարը օրվա կապակցությամբ շնորհավորել է տուն-ինտերնատի կին բնակիչներին՝ մաղթել քաջ առողջություն և ամուր կամք: «Հայ ընտանիքում մայրերն իրենց կարևոր տեղն ունեն։ Անկախ նրանից օրը տոնական է, թե՞ ոչ, և անկախ ձեր այս հարկի տակ գտնվելուց շատ կարևոր է, որ դուք մեզ հետ եք, շատ կարևոր է, որ դուք ամուր և առողջ լինեք, որովհետև սահմանին կանգնած զինվորն առաջին հերթին հիշում է ձեզ՝ իր մորը, տատիկին և դրանով է իր ողնաշարն ավելի ուժեղ։ Անկախ նրանից, թե ո՞վ և որտե՞ղ է ապրում՝ տանը, թե տուն-ինտերնատում, միևնույն է մեր հայ զինվորը, քաղաքացիական ծառայողը գիտի, որ ինքը հաշվետու է Ձեր առաջ, իր մոր, տատիկի առաջ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Հույս ունեմ, [...]
Մանրամասն ➜