azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-դասընթաց՝ ՀՀ ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնում

25.07.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում շարունակվում են իրազեկման սեմինարները «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։ Հերթական սեմինարը «Անօրինական աշխատանք և ստուգումներ» թեմայով այսօր անցկացվել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում։ Սեմինար-դասընթացը վարել է փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, դասընթացին հաջորդել է  հարց ու պատասխան։ «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրամիության աջակցությամբ։

Մանրամասն ➜


Հերթական ուսումնական վարժանք` Բավրայի և «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում

22.07.2022

Հերթական ուսումնական վարժանքը Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի` աշխարհում արձանագրված դեպքերով պայմանավորված՝ Բավրայի և «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։                

Մանրամասն ➜


Ուսումնական վարժանքներ ՀՀ պետական սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում

21.07.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ պետական սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուսումնական վարժանքները։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանը և ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում՝ Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ուսումնական վարժանքներին։ Այցի ընթացքում քննարկվել են կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։

Մանրամասն ➜




Վերադառնալ