ՀՀ կառավարության սույն թվականի հոկտեմբերի 06-ի նիստում հավանության է արժանացել ««Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024թթ. գործողությունների ծրագիր» կառավարության որոշման նախագիծը։ Նախագծում ներառված է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հանձնառության առաջարկությունը, այն է՝ ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը)՝ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի համակարգող Լիլյա Աֆրիկյանի նախաձեռնությամբ, այսօր կայացել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան (ԲԿԳ) աշխատանքային խմբի առցանց քննարկումը, որին մասնակցել են ՀՀ առողջապահական և [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների, ինպես նաև գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ։ Նպատակը՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է և այդ համատեքստում հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնականացման գործընթացը բարելավելն է։ Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են նախարարությունների, Քննչական [...]
Մանրամասն ➜Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ոլորտային վարչությունների ղեկավարների մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Առողջապահության հարցերի և Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահների և անդամ պատգամավորների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպման ընթացքում ներկայացրել է ինչպես ընթացիկ տարվա գործունեության մասին տեղեկատվություն, այնպես էլ 2020-2022թթ. կատարված աշխատանքները։
Մանրամասն ➜