ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում N 903-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Համաձայն որի՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 1 հավելվածը լրացվել է հետևյալ ստուգաթերթերով՝ «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթ՝ համաձայն N 1 հավելվածի, «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի, «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների [...]
Մանրամասն ➜Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի` աշխարհում արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ՝ Տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անդրյանն աշխատանքային ժողով է անցկացրել աշխատակազմի հետ։ Վահե Անդրյանն աշխատակիցներին ծանոթացրել է Կապիկի ծաղիկ հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ շրջաբերականին և գործողությունների ստանդարտ ընթացակարգին, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելման ուղղված աշխատանքներին։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (ՄՕ) սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում (ՍԲՀԿ) տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի անցման կետում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի հայտնաբերման, վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք։ Քննարկվել են Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ «Զվարթնոց» Մ/Օ-ի ՍԲՀԿ-ի պետի պարտականությունները կատարող Մարիետտա Հախվերդյանը և նշված անցակետի բժիշկ-համաճարակաբանները։ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը և սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը հրահանգել են՝ իրականացնել [...]
Մանրամասն ➜