azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ընկերությունը խախտել էր օրենքը. Կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում

01.08.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը՝ ֆեյսբուքյան իր էջով իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների գովազդ՝ խախտելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը։ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել է մայրաքաղաքում գործունեություն իրականացնող նշված ընկերության պաշտոնական կայքէջը և ֆեյսբուքյան էջը։ Պարզվել է, որ նշված ընկերությունը խախտել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները․ այն է՝ արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների [...]

Մանրամասն ➜


Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

30.07.2022

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թթ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։

Մանրամասն ➜


Փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

29.07.2022

ՀՀ կառավարության հուլիսի 28-ի նիստում N 1166-Ն որոշմամբ փոփոխություն և լրացում է  կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված 2-ի 2.1 և 2.3 ստուգաթերթերի մեջ իրականացվել են հետևյալ փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես,  2.1 ստուգաթերթը լրացվել է հետևյալ կետերով՝   N 10.1 կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը՝ ներառյալ դեղերի ներդիր-թերթիկին, ինչպես նաև ընդհանուր բնութագրին ներկայացվող պահանջները պահպանված են N 18.1 կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ