azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ավարտվեց աշխատանքի տեսուչների համար հաղորդակցության հմտությունների 5-օրյա վերապատրաստումը

Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվող կարողությունների հզորացման վերապատրատման 5-օրյա դասընթացը։

Փակման միջոցառմանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը։

Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԿ գործընկերներին, արձանագրելով ԱԱՏՄ և ԱՄԿ համագործակցության հերթական հաջողված ծրագրի իրականացումը՝ ընդգծեց նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, հույս և պատրաստակամություն հայտնեց խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Աշխատանքի շուրջ 30 տեսուչներ վերապատրաստվեցին փափուկ հմտությունների՝ հաղորդակցության, ներգործության, կոնֆլիկտների կառավարման, զեկույցների կազմման, աշխատանքային էթիկայի և վարվելակերպի, աշխատանքի միջազգային չափորոշիչների, աշխատանքում՝ խտրականության, բռնության և ոտնձգության, և աշխատավայրում գենդերային հավասարության թեմաներով։

Դասընթացները վարեցին միջազգային փորձագետներ, ԱՄԿ խորհրդատու Հելենա Պերեսը, ԱՄԿ ծրագրի պատասխանատու Անտոնիո Սանտոսը, ԱՄԿ մասնագետ Օզգե Ագտասը և «ՄԱԿ Կանայք» տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Դիոն Բաթթերսբին։

Միջոցառման ավարտին Սլավիկ Սարգսյանն ու Նվեր Սարգսյանը վերապատրաստման դասընթացներին մասնակցած տեսուչներին հանձնեցին միջազգային հավաստագրեր։




Վերադառնալ