Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ անցկացվել է սեմինար-իրազեկում՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, վարչական շրջանի շուրջ երկու տասնյակ նախակրթական հաստատությունների ներկայացուցիչների համար: Սեմինար-խորհրդատվությանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և նույն վարչության բժիշկ-համաճարակաբան Ժանետա Պետրոսյանը, ինչպես նաև ՍԱՏՄ ներկայացուցիչներ։ Մասնագետները ներկայացրել և քննարկել են նախադպրոցական ոլորտին առնչվող իրավական ակտերն ու սանիտարահիգիենիկ նորմերը, պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Մանրամասն ➜Ապրիլի 18-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ՝ Գոհար Դարբինյանն ու Վահագն Գրիգորյանը, Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների աշխատանքների արդյունավետ կազմակերպման ընթացիկ հարցերը, խնդիրներն ու ձեռքբերումները։ Սլավիկ Սարգսյանն ամփոփելով քննարկված թեմաները, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հանձնարարականներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն ընդունել է «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության գործադիր տնօրեն Շանա Բլադեր-Բլոուին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռուդի Փորթերին և ծրագրի հայաստանյան պատասխանատուներին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի պատասխանատուները։ Սլավիկ Սարգսյանը ողջունել է գործընկերներին, շնորհակալություն է հայտնել այցի համար՝ նշելով, որ Տեսչական մարմինը բաց է համագործակցության համար։ «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության և Տեսչական մարմնի համագործակցության առանցքում աշխատանքային օրենսդրության պահպանումն ու աշխատողների առողջության և անվտանգության ապահովումն է։ Բանախոսները կարևորելով աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտը համոզմունք են հայտնել, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության [...]
Մանրամասն ➜