azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ում ընդունել են «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության ներկայացուցիչներին

13.04.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն ընդունել է «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության գործադիր տնօրեն Շանա Բլադեր-Բլոուին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռուդի Փորթերին և ծրագրի հայաստանյան պատասխանատուներին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի պատասխանատուները։ Սլավիկ Սարգսյանը ողջունել է գործընկերներին, շնորհակալություն է հայտնել այցի համար՝ նշելով, որ Տեսչական մարմինը բաց է համագործակցության համար։ «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության և Տեսչական մարմնի համագործակցության առանցքում աշխատանքային օրենսդրության պահպանումն ու աշխատողների առողջության և անվտանգության ապահովումն է։ Բանախոսները կարևորելով աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտը համոզմունք են հայտնել, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության [...]

Մանրամասն ➜


Հայտնաբերվել է առաջին դասի թերություն. դեղերի նշված սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին կարգադրագիր է տրվել

05.04.2023

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի ապրիլի 05-ին ստացված փորձագիտական եզրակացությունները, համաձայն որոնց՝ «Ռինգեր (նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի [...]

Մանրամասն ➜


«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» ծրագրի շրջանակում՝ հանդիպում Տեսչական մարմնում

05.04.2023

Ապրիլի 5-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի (USTR) տնօրեն Ջեյսոն Բանթինին, Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոնին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսին, քաղաքական և ծրագրային հարցերով  օգնական Լիլիթ Անտոնյանին։ Հանդիպմանը մասնակցել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության պատասխանատուներ։ Քննարկման թեման՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրի շրջանակում ՀՀ-ում աշխատողների իրավունքներին առնչվող ծրագրային նախապայմաններն ու դրանց պահպանումն էր։ ԱԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ