azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինարին մասնակցել են պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ

21.07.2023

Հուլիսի 20-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի կողմից Տեսչական մարմնում անցկացվել է հերթական իրազեկման սեմինարը։ Սեմինարի մասնակիցններին ողջունել է Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։ Սեմինարին մասնակցել է պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ 20 աշխատակից։ Տեղի է ունեցել հարց ու պատասխան, ակտիվ քննարկում։  

Մանրամասն ➜


Ավարտվեց նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինարների շարքը

21.07.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված իրազեկման սեմինարն ավարտվեց։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։ Իրազեկման միջոցառմանը մասնակցել են Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջանների նախադպրոցական 160-ից ավելի հաստատությունների և զարգացման կենտրոնների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի [...]

Մանրամասն ➜


Կանխարգելիչ իրազեկում-սեմինարների շարք՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար

19.07.2023

Հիմք ընդունելով ամառվա ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի թվի աճը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է եռօրյա կանխարգելիչ իրազեկում-սեմինարների շարք՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց համար։ Սեմինարի մասնակիցններին ողջունել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։ Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ