azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ընտրվել է տարածաշրջանային երկրների (ԱՊՀ և Մոնղոլիա) պատասխանատու  

06.11.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ Սլավիկ Սարգսյանը հոկտեմբերի 17-ից 18-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում մասնակցել է Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի հերթական հանդիպմանը: Հանդիպմանը քննարկվել է 2024-2027 թվականների տեխնիկական խորհրդատուների և տարածաշրջանային պատասխանատուների նշանակման հարցը, որի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ընտրվել է տարածաշրջանային երկրների (ԱՊՀ և Մոնղոլիա) պատասխանատու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2024 թվականի հունիսի 14-ին կայացած գլխավոր համագումարից բխող հետագա գործողությունները,աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության միջազգային չափանիշները։ Ներկայացվել են նաև սեպտեմբերին Թայվանում տեղի ունեցած Աշխատանքի միջազգային համաժողովի և Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում [...]

Մանրամասն ➜


Սեմինար՝ Տեսչական մարմնում

01.11.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում 2024 թվականի հոկտեմբերի 30-ին անցկացվել է իրազեկման սեմինար՝ տնտեսավարող սյուբեկտների թվով 24 ներկայացուցիչների համար։ Սեմինարը վարել են տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանն ու աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչները։ Մասնակիցներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝ Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, Կարգապահական տույժերի տեսակները և կիրառման կարգը, Աշխատանքային պայմանագրերի լուծման հիմքերը։ Սեմինարի ընթացքում պատասխանել են նաև մասնակիցների բազմաթիվ հարցերին:   

Մանրամասն ➜


Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի հերթական սեմինարը՝ Տեսչական մարմնում

22.10.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 17-ին իրականացվել է իրազեկման սեմինար՝ «Աշխատանքային իրավունքի բնագավառում իրականացվող վերահսկողությունը և առավել հաճախ արձանագրված խախտումները» թեմայով։ Սեմինարն անցկացրել են Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, նույն վարչության՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Շահումյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Վարչության պետ Արա Մկրտչյանը սահիկաշարով ներկայացրել է հետևյալ թեմաները՝ Ստուգումների պլանավորումը և ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, Ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացը, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի դրույթները, Աշխատողների [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ