azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Մայիսի 31. «Առանց ծխախոտի» համաշխարհային օր

31.05.2024

Մայիսի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը։ Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։ ԱՀԿ հետազոտության համաձայն՝ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունները մահվան 2-րդ ամենատարածված պատճառն են: Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2024 թվականի կարգախոսն է՝ «Պաշտպանեք երեխաներին ծխախոտի արդյունաբերության միջամտությունից»։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջների կատարման վերահսկողության պատասխանատու՝ զգուշացնում է օրենքի դրույթների չպահպանումն առաջացնում է տուգանք՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի:    

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

31.05.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Անուշ Ոսկանյանի կողմից Գյումրի քաղաքի «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացվել է իրազեկման սեմինար՝ Շիրակի մարզի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Սեմինարն անցկացվել է տնտեսավարող սյուբեկտների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչների համար՝ «Համատեղությամբ աշխատանքը, դրա առանձնահատկությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար» թեմայով: Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին:    

Մանրամասն ➜


Սեմինար-իրազեկում՝ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում

30.05.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2024 թվականի մայիսի 29-ին հերթական սեմինար քննարկումն են անցկացրել Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար։ Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։ Քննարկվել են նաև Հայաստանում աշխատող օտարերկրացիների իրավունքները, նրանց շրջանում տեսչական գործառույթների իրականացմանն առնչվող խնդիրները, տեսչության գործառույթներն ու մոտեցումները: Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ