Խախտումների բացահայտման ուղղությամբ մշտադիտարկում է իրականացվում ողջ հանրապետությունում։ Թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ քաղաքացիները եւս նկատել են այդպիսիք։ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգահեռ ուժեղացրել է նաև Թեժ գիծ ծառայությունը: Թեժ գծով ստացված բողոքները հիմք են հանդիսանում դրանց հետքերով գնալու համար: Վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում ավելի քան 770 կազմակերպությունում ու մասնաճյուղերում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում Պարետի ցուցումով հաստատված նորմերը։ Մշտադիտարկումների եւ արձանագրված խախտումների հիմքով 98 կազմակերպության հանդեպ ՀՀ պարետի կողմից կայացվել է ժամանակավոր կասեցման որոշում: Կան տնտեսվարողներ, որոնց մոտ անգամ կասեցումից հետո են կրկնվում որոշ խախտումներ։ Կան տնտեսվարողներ, որոնք դեռ սահմանափակումների թուլացման նախօրեին՝ պարետի որոշումն ուժի մեջ չմտած, արդեն [...]
Մանրամասն ➜ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ սահմանվել են բոլոր թույլատրված ոլորտների համար գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Պարետի որոշմամբ՝ պարտադիր կանոններ են հաստատվել հետեւյալ ոլորտների համար՝ Հավելված N 2. Պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպման կանոններ. Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման. Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման. Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում [...]
Մանրամասն ➜ՀՀ պարետի որոշմամբ՝ սահմանվել են մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները։ https://bit.ly/2ypfPvj Ըստ այդմ, մասնավորապես, անհրաժեշտ է ☑️ Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբում են՝ ա. թույլ իմունային համակարգով անձինք (օր.՝ քաղցկեղ), բ. 65 և բարձր տարիքի անձինք, գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած), դ. շաքարային դիաբետ [...]
Մանրամասն ➜