
Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը՝ Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 25 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սեմինարն այս անգամ կազմակերպվել է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայման, կառուցվածքի, կահավորման, շահագործման, անձնակազմի աշխատանքի պահպանման ու անհատական հիգիենայի, ինչպես նաև սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջների վերաբերյալ։ Միջոցառումն անցկացրել են տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցները՝ տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ։ Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների բազմաթիվ հարցերին:
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները նոյեմբերի 26-ին իրազեկման սեմինար են անցկացրել Արմավիրի մարզի Արաքս համայնքի նախադպրոցական, արվեստի ուսումնական հաստատությունների և բժշկական ամբուլատորիայի 20 մասնակիցների համար։ Սեմինարի մասնակիցներին ողջունել է Արաքս համայնքի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շանթ Ավդալյանը։ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորությունները, գործունեության առանձնահատկությունները։ Սեմինարին ներկայացվել են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, օրենսդրությունում կատարված փոփոխությունները, հիգիենիկ նորմերը և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և [...]
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում հերթական իրազեկման սեմինարներ են անցկացրել աշխատանքային օրենսդրության վերահսկողության և դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ, երկու սեմինարներին մասնակցել են տնտեսավարող սյուբեկտների 39 ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ներկայացվել է «Աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը» թեման, ինչպես նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի, դեղատոմսերին ներկայացվող սահմանված ձևի և ոլորտին վերաբերվող կարգավորումները։ Սեմինարին ներկա է եղել նաև տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների՝ աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած հարցերին։
Մանրամասն ➜