azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


«Պրոմ տեստ» լաբորատորիա, Աջափնյակ վարչական շրջանի «Կայզեր» սուպերմարկետ, «Նատալի ֆարմ» դեղատուն: Սրանք այսօր Երեւանում եւ մարզերում կասեցված մի քանի տասնյակ տնտեսվարողների շարքում են

11.06.2020

Միայն լաբորատորիայում ԱԱՏՄ մասնագետները 4-ից ավելի խախտում են հայտնաբերել: Լաբորատորիան փակ կլինի 24 ժամ: ԱԱՏՄ մասնագետները վկայում են՝ նախորդ ամսվա համեմատ խախտումներ թույլ տված ընկերությունների թիվը նկատելի նվազել է, եթե նախկինում ամեն 3-րդ տնտեսվարողի վերաբերյալ էր կասեցման միջնորդություն ուղարկվում Պարետատուն, ապա հիմա ամեն 10-րդի: Խախտումները շարունակում են մնալ նույնը՝ գծանշումների բացակայություն, մարդկանց կուտակումներ, թերացումներ ջերմաչափման գործընթացում. #Առաջինալիքի անդրադարձը:

Մանրամասն ➜


Ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաև մեկ լաբորատորիայի աշխատանքը

11.06.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Երևանի Ավան վարչական շրջանում։ Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր և այլն։ Ընդ որում՝ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։ Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։ ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն այսօր մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզում

10.06.2020

Տնտեսվարողների կողմից խախտումները նվազել են, բայց կան պարետատան կողմից սահմանված կանոնների չկատարման նույնիսկ կրկնախախտումների դեպքեր։ Մանրամասները՝ տեսանյութում:    

Մանրամասն ➜




Վերադառնալ