ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Էսկո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 06.09.2024 թ-ին տրվել է կարգադրագիր` «Դիմեկսիդ 100 մլ (դիմեթիլսուլֆօքսիդ)» խտանյութ արտաքին կիրառման լուծույթ ապակե շշիկում դեղի 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին արտադրված 090724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 100724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 110824 (պիտանիության ժամկետ՝ 08.2027) սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 04-ին ստացված թիվ 01/01/1781-24 գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը՝ ըստ որի հաստատված պատրաստի արտադրանքի պահեստում հայտնաբերվել է վերոնշյալ խմբաքանակների որոշ միավորների թերի խցանավորում, ինչը հանգեցրել է արտադրանքի արտահոսքի և բերել է տուփի և խմբակային փաթեթավորման արկղերի արտադրանքով թրջմանը։ [...]
Մանրամասն ➜Տնտեսավարող սուբյեկտների հետ հետադարձ կապի ապահովման շրջանակներում շարունակվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի աշխատանքային այցերը։ Այս անգամ Տեսչական մարմնի ղեկավարը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են կենտրոնի բաժանմունքներում։ Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի խորհրդատվական գործունեության շրջանակներում քննարկվել են Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցեր։ Շրջայցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև կենտրոնում բուժվող բուժառուների հետ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները իրազեկվածության բարձրացման նպատակով շարունակում են սեմինարների շարքը։ Հերթական միջոցառումը ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները իրականացրեցին Գորիս քաղաքում։ Հանդիպմանը մասնակցել են Գորիս քաղաքի մի շարք կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ: Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Արմինե Զաքարյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Լուսինե Գրիգորյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Նարինե Բադալյանը։ Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեղերի շրջանառության և բժշկական օգնության և սպասարկման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր, քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով և դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացումը, ներկայացվել է դեղատոմսերի լրացման կարգը, ինչպես նաև քննարկվել են [...]
Մանրամասն ➜