azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրակրթական հաստատություններում

24.11.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Վերջիններս սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 24-ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147225։ Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։ Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է. դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում), ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների, ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային [...]

Մանրամասն ➜


Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

24.11.2020

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։ Մասնավորապես,  Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, ով ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը եւ այլն։  Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով,  Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման [...]

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար

23.11.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար՝  համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանի։ ԱԱՏՄ նախորդիվ իրականացված ստուգայցերն ու դիտարկումները փաստում են՝ խախտումների դրսևորումներն առավել հաճախակի են այս տնտեսավարողների մոտ։ Դրանք հատկապես ռիսկային են այն առումով, որ գեղեցկության սրահներում աշխատողն ու հաճախորդը միմյանցից շատ փոքր հեռավորության  վրա են գտնվում։ Գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար, մասնավորապես, սահմանված է. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա ղեկավարը, որն աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներով, Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ