Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և ԱԱՏՄ թիմի համատեղ ջանքերով հարավային սահմանապահ զորամասերից մեկին նվիրաբերվել են հիգիենայի պարագաներ և խնամքի այլ միջոցներ, իսկ զորամասի բուժկետին՝ բժշկական սարքավորում: Նման նվիրատվություն կատարվել էր նաև անցյալ տարի:
Մանրամասն ➜Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր հանդիպում է ունեցել ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնում, քննարկել ընթացիկ աշխատանքներն ու տարեվերջյան արդյունքները։ Ավագյանն այցելել է նաեւ Սիսիան քաղաքում ԱԱՏՄ-ին հատկացված նոր գրասենյակի տարածք, որտեղ ընթանում են շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Տեղում ծանոթացել է դրանց ընթացքին, քննարկումներ ունեցել աշխատանքները համակարգող մասնագետների հետ։ Տեսչական մարմնի մարզային տարածքային 3 կենտրոնները Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կառավարության որոշմամբ տեղակայվում են պետական սեփականություն հանդիսացող շենքերում, ինչը հնարավորություն կտա ունենալ կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև զգալիորեն կտնտեսվեն ներկայում զբաղեցվող տարածքների վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին։ ՍԲՀԿ-ի պետ Բագրատ Զաքարյանի հետ քննարկվել են աշխատանքների կանոնակարգման, տեխնիկական և կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են առկա խնդիրները։ Վերջիններիս կարգավորման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Քննարկման ընթացքում ԱԱՏՄ ղեկավարը կարևորել է հայ-իրանական սահմանին տեղակայված հսկիչ կետի անձնակազմի զգոնությունը բարձր պահելը` առաջնահերթորեն շեշտելով բարոյահոգեբանական վիճակի կայունությունը։
Մանրամասն ➜