azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ում շարունակվում են ներքին իրազեկման, վերապատրաստման դասընթացները

Շարունակվում են ներքին իրազեկման, վերապատրաստման դասընթացները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Հերթական սեմինարը կազմակերպվել է Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների համար՝ Վարչարարության և դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական ակտերի վերաբերյալ։

Սեմինարավարներն էին ԱԱՏՄ Իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Աստղիկ Հարությունյանն ու Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Նելլի Թովմասյանը։

Արևմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանի և աշխատակիցների հետ համատեղ քննարկվել են նախորդ տարում առաջին անգամ իրականացված պլանային ստուգումների ընթացքում ի հայտ եկած հարցերն ու խնդիրները։ Ամփոփվել են կատարված աշխատանքները։

Հնչել են հարցեր, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։



Վերադառնալ