azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ստուգայցը՝ Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում. տրվել է հանձնարարական

18.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են ՀՀ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանում, ինչպես նաև Գորիս և Սիսիան քաղաքներում: Դիտարկվել են վերոնշյալ քաղաքներում գործող ստոմատոլոգիական կլինիկաները, մանկապարտեզները, փակ արտադրական տարածքներն ու վարսավիրանոցները: Ստուգայցի արդյունքում հանձնարարական է տրվել վարսավիրանոցներից մեկին՝ գրանցամատյանի վարման կարգում արձանագրված խախտման առնչությամբ։ Մասնագետներն այլ՝ կոպիտ խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մարզում տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում: Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության նորմերի պահպանումը:     

Մանրամասն ➜


ԱԱՏՄ տեսուչների ստուգայցերը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում դեռևս արձանագրում են Covid-անվտանգության նորմերի խախտումներ

17.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների շարունակվող ստուգայցերը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում դեռևս արձանագրում են Covid-անվտանգության նորմերի որոշ խախտումներ։ Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով և կրկնայցով եղել են Գյումրու համայնքապետարանում, գրասենյակային տարածքներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտումներ՝ տնտեսավարողների մոտ բացակայել են հեռավար ջերմաչափերը, սպասարկել են առանց դիմակ հաճախորդների։ Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու նպատակով։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել են Covid-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։    

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ստուգայցը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում

16.02.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հանրակրթական դպրոցներ, դեղատներ, վարսավիրանոցներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ և գրասենյակային փակ տարածքներ. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական ստուգայցն իրականացվել է նշված կազմակերպություններում։ Տեսչական մարմնի աշխատակիցների արձանագրած խախտումները վերաբերել են ախտահանման գրանցամատյանների վարման կարգին,  սահմանված ձևաչափը չկիրառելուն։ Հաստատված նորմերին չի համապատասխանել նաև ախտահանող նյութերի մակնշումը: Արձանագրել են նաև դիմակների ոչ պատշաճ կրման դեպքեր: ԱԱՏՄ տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերացումներն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:

Մանրամասն ➜




Վերադառնալ