azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով անցկացրել է սեմինար-խորհրդատվություն, որին մասնակցել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահվել են նոր լիազորություններ աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում։

«Այսօրվա մեր հանդիպման նպատակն է Ձեզ ծանոթացնել մեր կազմակերպության լիազորությունների շրջանակին, վեր հանել աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում առկա խնդիրները, հստակեցնել մոտեցումները»,- նշել է Գ. Դարբինյանը՝ բարձր գնահատելով պետական-մասնավոր համագործակցությունը, քանի որ դա նպաստում է Տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել են Տեսչական մարմնի նոր լիազորությունները, պատասխանել ներկաների հարցերին։

Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների շուրջ քննարկումները կլինեն շարունակական։

 



Վերադառնալ