Այսօր մեկնարկեց նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների պատվաստման գործընթացը, ովքեր արդեն մեկ տարուց ավելի է, իրենց գործառույթների շրջանակներում, արտակարգ ռեժիմով պայքարում են համավարակի դեմ։ Պատվաստումը ևս մեկ գործնական ներդրում է հիվանդությունը կանխարգելելու, հաղթահարելու ուղղությամբ, այս անգամ արդեն պատվաստման միջոցով։
Մանրամասն ➜Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է հերթական առցանց հանդիպումը` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ Աշխատանքային առցանց քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետներ, Տեսչական մարմնի աշխատակիցներ։ Քննարկվել են Հայաստանում աշխատանքային իրավունքի բնագավառում հաշտարարի ինստիտուտի ներդրման և աշխատանքային իրավունքի ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է կատարած աշխատանքներից, բարեփոխումներից ու հետագա անելիքներից։ Ամփոփ ներկայացրել է աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնի ստացած դիմում-բողոքների, վարույթների վիճակագրությունը։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Սիմոնյանի, Իրավական և քաղաքականության հարցերով փորձագետ Նվարդ Փիլիպոսյանի, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն, ՀԱՀ պատասխանատու, հանքարդյունաբերության կենտրոնի տնօրենի ժ/պ Ալեն Ամիրխանյանի հետ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի անվտանգության ոլորտում կատարված վերլուծության արդյունքները, վեր են հանվել նաև օրենսդրական դաշտում առկա խնդիրներն ու բացերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ ոլորտին առնչվող տարբեր ուղղություններով։ Նախատեսվում է կնքել համագործակցության հուշագիր։
Մանրամասն ➜