azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմնում անցկացվել է Ագրարային համալսարանի ուսանողների ուսումնական պրակտիկան


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում Տեսչական մարմնում անցկացվել է Ագրարային համալսարանի ուսանողների ուսումնական պրակտիկան։

Երեքշաբաթյա սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները ուսանողներին ծանոթացրել են Տեսչական մարմնի կանոնադրությամբ ամրագրված գործառույթներին, ինչպես նաև լիազորությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Ուսանողները պրակտիկայի ընթացքում ուսումնասիրել են նաև Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող ակտերն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։

Պրակտիկայի ավարտին Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը գնահատեց ուսանողների մասնակցությունն ու հանձնեց պրակտիկայի գնահատման թերթիկները։



Վերադառնալ