azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեղի է ունեցել ԱԱՏՄ արտագնա հերթական նիստը

09.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ շարունակվում են արտագնա նիստերը՝ ամսական պարբերականությամբ։ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների հերթական հանդիպմանը մասնակցել է նաև ԱԱՏՄ Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը։ Վարչության պետը ԱԱՏՄ ղեկավարին և արտագնա ժողովի մասնակիցներին ներկայացրել է նախորդ ժամակահատվածում արձանագրված խնդիրները։ Հաջորդել է քննարկում, տրվել են որոշ հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Տեղի է ունեցել ԱԱՏՄ ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը

05.03.2021

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել մասնակցության համար։ Հակոբ Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը, կարևորել է երկխոսության հարթակի դերը։ Օրակարգում՝ 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված տարեկան պլանային ստուգումների արդյունքների ու հաճախ հանդիպող խախտումների ներկայացումն ու քննարկումն էր։ Ներկայացվել է նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմս իրացնելու, դեղերի հետկանչի իրականացման խնդիրները։ Քննարկվել են գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ոլորտում Տեսչական մարմնի կատարած աշխատանքն ու պատրաստակամություն են [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևանում

04.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մասնագետները դիտարկել են քաղաքում գործող բժշկական հաստատությունները, հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները: Ստուգայցի արդյունքում խախտումներ են արձանագրվել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները տվել են հանձնարարականներ թերություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ, կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը:

Մանրամասն ➜




Վերադառնալ