2021 թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես այդ դրույթների պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացնում է, որ. hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ), աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում տնտեսավարող սուբյեկտների ղեկավարների կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ։ Արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները գործընկեր տեսչականների հետ շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրային տրանսպորտում, նախակրթական և կրթական հաստատություններում, ինչպես նաև առևտրի կենտրոններում։ ԱԱՏՄ տեսուչները Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել են կուտակումներով երթուղայիններ, որոշ երթուղայիններում բացակայել են ախտահանիչ նյութերը։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։ Կրթության տեսչական մարմնի մասնագետների [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները մարտի 22-ից 23-ը մասնակցել են պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Մրցույթն անցկացվել է «Ասպար Արմս» հրաձգարանում։ Միջոցառման նպատակն էր պետական մարմինների աշխատողների շրջանում զարգացնել զենքի արդյունավետ օգտագործման և արագ կողմնորոշման հմտությունը: Մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների մոտ 200 աշխատակիցներ: Մրցել են անհատական և թիմային հաշվարկով: Տեսչական մարմնից մրցույթին մասնակցել է 6 աշխատակից։ Վերջնարդյունքում 34 գերատեսչության շարքում ԱԱՏՄ թիմը 87 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։
Մանրամասն ➜