azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կայացել է ԱԱՏՄ Արհմիության համաժողովը

01.04.2021

Առցանց հարթակում կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արհմիության համաժողովը։ Օրակարգում էր Արհմիության անդամների ընտրության հարցը, 2020 թվականին Արհմիության կողմից իրականացրած աշխատանքների հաշվետվության ներկայացումը։ Արհմիության ղեկավար Մարիետտա Հախվերդյանը, կարևորելով Արհմիության նոր անդամներով համալրումը, ներկայացրել է կազմակերպության անդամների թեկնածություները։ Հնչել են առաջարկներ նոր թեկնածուների առաջադրման վերաբերյալ։ Քննարկվել են նաև կազմակերպչական աշխատանքերի հետ կապված այլ հարցեր։

Մանրամասն ➜


Իրազեկում՝ դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և սպառողներին

01.04.2021

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին հասցեագրված գրությամբ ներկայացված եզրակացության համաձայն՝ Գերմանիայի դեղերի ոլորտը կարգավորող կառույցից ստացվել են տվյալներ այն մասին, որ Հայաստանում հիվանդի կողմից ձեռք բերված «Oxaliplatin AqVida լուծույթ ներարկաման 100մգ, 5 մգ/մլ» և «Oxaliplatin AqVida լուծույթ ներարկաման 50 մգ, 5մգ/մլ» (արտադրող AqVida GmbH, Kaiser-Wilhelm-Str. 89 20355 Hamburg, Deutschland) դեղերի AGl9O3O2 (AG1903, պիտանիության ժամկետ’ 03.2023) և AFl90402 (AF1904, պիտանիության ժամկետ’ 11.2023) սերիաները կեղծ են։ «Oxaliplatin AqVida» դեղը ՀՀ-ում գրանցված չէ, իսկ նշված սերիաների վերաբերյալ տվյալները բացակայում են Փորձագիտական կենտրոնի ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։ Արտադրողի կողմից արտադրվող դեղերի [...]

Մանրամասն ➜


ԱՄԿ նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում

01.04.2021

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Տեսչական մարմնի աշխատակիցներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու խոսել աշխատանքային օրենսդրության նկատմամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներին առնչվող փոփոխությունների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է այս ուղղությամբ կառավարության և տեսչական մարմնի կողմից մինչ օրս արված աշխատանքները, օրենսդրական փոփոխությունները, Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներն ու վարչական վարույթները։ Քննարկվել է նաև սույն ծրագրի շրջանակներում տեսչական մարմնի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների ներդրման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ