ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Իրավական աջակցության բաժնում առկա Իրավախորհրդատուի թափուր հաստիքի մասին։ Հետաքրքրվողները կարող են ինքնակենսագրականներ ուղարկել մինչև 2021 թվականի հունիսի 2-ը ներառյալ՝ info@hlib.am հասցեով՝ վերնագրում նշելով «Իրավական աջակցության բաժնի Իրավախորհրդատուի թափուր հաստիքի համար»։ Հաստիքի համալրումը տեղի կունենա մասնագիտական խմբի կողմից հարցազրույցի միջոցով, հետագայում՝ քաղաքացիական ծառայության Գլխավոր մասնագետի պաշտոնի համար նախատեսված քննության մասնակցելու պայմանով։ Մասնագետի համար սահմանված պահանջն է՝ մասնագիտական 3 կամ հանրային ծառայության 2 տարվա աշխատանքային փորձը։ Ինքնակենսագրականին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի), աշխատանքային գրքույկի, դիպլոմ(ների) պատճեններ, լուսանկար։ Հարցերի դեպքում զանգահարել (010) 65 05 53 հեռախոսահամարով։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, որպես թունաքիմիկատների պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնների և նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա, Թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա, Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո, Թունաքիմիկատների կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի [...]
Մանրամասն ➜Այսօր մեկնարկեց նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների պատվաստման գործընթացը, ովքեր արդեն մեկ տարուց ավելի է, իրենց գործառույթների շրջանակներում, արտակարգ ռեժիմով պայքարում են համավարակի դեմ։ Պատվաստումը ևս մեկ գործնական ներդրում է հիվանդությունը կանխարգելելու, հաղթահարելու ուղղությամբ, այս անգամ արդեն պատվաստման միջոցով։
Մանրամասն ➜