ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով հերթական սեմինար-խորհրդատվությունը։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները։ Քննարկումը կայացել է աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունների շուրջ։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինար-խորհրդատվության մասնակիցների հարցերին։
Մանրամասն ➜Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել ՀՀ կառավարության կողմից Տեսչական մարմնին հատկացված շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու շուրջ, ՄԱԶԾ-ի համաֆինանսավորումը կկազմի 20%։ Կարևորվել է առաջատար տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը՝ ուղղված էներգաարդյունավետության ներուժի իրացմանը։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։ Մասնավորապես անհրաժեշտ է՝ պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը, պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը, ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին ունենալ ջրահեռացման ջրհորդաններ, լողավազանների, բաղնիքների միկրոկլիման ստուգել 4 ժամը 1 անգամ, լողավազանում (բաղնիքում) հաճախորդներին տալ միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն, բուժաշխատողի կողմից ամեն օր իրականացվի արտաքին զննություն՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար, լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների համար իրականացնել [...]
Մանրամասն ➜