Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։ Մասնավորապես՝ կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով, զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո պետք է լվացվեն տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ, աթոռներն ամեն օր պետք է սրբվեն տաք ջրով և օճառով, ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին [...]
Մանրամասն ➜Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հուշագրեր է ստորագրել «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միության (ՏՀՏԳՄ) հետ։ Հուշագրերը ստորագրել են Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, «ՕքսԵՋեն»-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և Հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն։ Միջոցառման ժամանակ ազդարարվել է Հայաստանում աշխատանքի և սոցիալական իրավունքների բարելավմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրերում կներգրավվեն հայաստանյան 14 ՔՀԿ-ներ։ «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական [...]
Մանրամասն ➜Հարգելի՛ գործընկերներ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցնե՛ր, Շնորհավորում եմ Ձեզ, մեր տեսչական մարմնի կանոնադրության հաստատման օրվա կապակցությամբ, դե յուրե` տեսչական մարմնի «ծննդյան օրվա»։ 2018 թ-ի հունիսի 11-ից առ այսօր տեսչական մարմինը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, ձեւավորման օրվանից ցնցումների ենթարկվել` որպես նորաստեղծ կառույց կազմավորվելու, ձեւավորվելու, հիմքերը դնելու փոխարեն։ Չնայած այդ բարդություններին, մենք միասին աշխատում ենք արդեն 21 ամիս, որոնք եւս լի էին անակնկալներով։ Այս ժամանակաշրջանում մեր երկիրն ապրեց ծանր ճակատագրական օրեր։ 2020թ-ի սկզբից համավարակով պայմանավորված մենք ամբողջ թիմով լծվեցինք արտակարգ ռեժիմով աշխատանքի, որը հետո մեզ համար դարձավ սովորական աշխատանքային ռեժիմ։ Տարեվերջին` պատերազմ, իր բոլոր ծանր հետեւանքներով, որը դեռ երկար ժամանակ արնահոսող վերքի նման ներքուստ կցավեցնի մեզ։ Բայց մենք կարողացել ենք միասին, մեկ միասնական [...]
Մանրամասն ➜