
2021 թ-ի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնների 21-րդ հավելվածի 10-րդ և 25-րդ կետերի պահանջները։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փաստի կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ և, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ՍՈԼԱՐՏ» ՍՊ [...]
Մանրամասն ➜
«Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր կայացել է առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետներ, «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի պատասխանատուներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ տեսուչների վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը ներկայացրել է ԱԱՏՄ կատարած աշխատանքները, բարեփոխումներն ու հետագա անելիքները։
Մանրամասն ➜
Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱՏՄ կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 0105106921 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը։ Մասնավորապես՝ 1.«Ֆոսֆալյուգել ալյումինիումի ֆոսֆատ դոնդող ներքին ընդունման 10400մգ, (20) փաթեթիկներ 16գ. Ֆրանսիա Ֆարմատիս, Զ.Ա N1,ԲՊ 20, 60190 Էստրես Սեն-Դենի՝ Աստելաս Ֆարմա Յուրուփ Բ.Վ., Սիլվիուսվեգ 62, 2333 ԲԷ Լեյդեն (Նիդերլանդներ)-ի համար» սերիա՝ 028361, պիտանիության ժամկետ՝ 31.05.2023թ., 2.«Լոզար-Դենկ 25 լոզարտան (լոզարտան կալիում) [...]
Մանրամասն ➜