ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները 2021 թվականի հուլիսի 19-ից մինչ օրս մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են 3543 ստուգայց։ -Արձանագրվել է 480 խախտում, -տրվել է 67 նախազգուշացում, -կազմվել է 72 վարչական իրավախախտման արձանագրություն, -նշանակվել է 1 տուգանք։ Այդ թվում՝ պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 9 ստուգայց, խախտում՝ 9, փակ արտադրական տարածքներ՝ 5 ստուգայց, խախտում՝ 4, գրասենյակային տարածքներ՝ 120ստուգայց, խախտում՝ 37, մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոններ՝ 1221 ստուգայց, խախտում՝ 140, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 65 ստուգայց, խախտում՝ 49, դեղատներ՝ 333 ստուգայց, խախտում՝ 42, հանրային տրանսպորտ՝ 1776 ստուգայց, խախտում՝ 191 և այլն։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները սեմինար-խորհրդատվություն են իրականացրել Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների համար՝ 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունների, Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթների, համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։ Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը ներկայացրել է իրավական ակտերը, պատասխանել մասնակիցների հարցերին։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակել են համատեղ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում։ Այսօր Covid-անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների տնտեսավարողների մոտ։ Կատարվել է 168 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 6 խախտում, այդ թվում՝ 109 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 1 խախտում, 5 գրասենյակային տարածք՝ 1 խախտում, 19 դեղատուն՝ 0 խախտում, 35 տրանսպորտ՝ 4 խախտում։
Մանրամասն ➜