
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ-ի տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընթացիկ տարում այս ընկերությունում ստուգումներ են իրականացվել առողջապահության նախարարի 2002 թ-ի N 803 և N 876 հրամանների պահանջների (խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ) պահպանումը պարզելու նպատակով։ Տեսչական մարմինն առաջին անգամ է կատարել նման ծավալով ստուգում՝ ըստ ներգրավված տեսուչների քանակի, լաբորատոր փորձաքննությունների, ըստ ստուգման ենթակա տարածքի մեծության և ներգրավված այլ ռեսուրսների։ Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում Ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։ Արձանագրված հիմնական թերություններն են՝ սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ [...]
Մանրամասն ➜
Խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 8-14-ը, իրականացրել են ընդհանուր 855 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 48 խախտում, կայացրել 34 տուգանքի որոշում, այդ թվում՝ Երևանի տարածքային կենտրոն՝ 531 ստուգայց, 27 խախտում, 17 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 47 ստուգայց, 8 խախտում, 3 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 28 ստուգաց, 1 խախտում, 2 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 73 ստուգայց, 8 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 176 ստուգայց, 12 խախտում, 4 տուգանք։
Մանրամասն ➜
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում տեսչական մարմնի իրավասության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչ ներգրավելու նպատակով հայտերի ընդունման մասին։ Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին. 1) կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գործունեություն է ծավալում տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում. 2) կազմակերպության կողմից առաջադրվող ներկայացուցիչը համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից չէ. 3) կազմակերպությունը իրականացրել կամ իրականացնում է միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական [...]
Մանրամասն ➜