azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Քննարկում՝ «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» թեմայով

19.04.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը մասնակցել է «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» թեմայով աշխատանքային քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը՝ «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի շրջանակում։ Քննարկվել են առկա խնդիրները, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։ Բարեփոխումներին ուղղված աշխատանքները շարունակական դարձնելու վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։    

Մանրամասն ➜


Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

16.04.2022

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Գրասենյակի և Տեսչական մարմնի ղեկավար կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումները։ Ոլորտի պատասխանատուները ներկայացնելով շինարարական հրապարակներում իրականացված ստուգումների արդյունքները՝ զեկուցել են, որ Երևան քաղաքի 88 հասցեներում գտնվող բարձր ռիսկային շինարարական հրապարակներում իրականացված վերահսկողության արդյունքում հարուցվել է 46 վարչական վարույթ։ Խախտում կատարած գործատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, տրվել են [...]

Մանրամասն ➜


Հերթական հանդիպումը՝ «Միասին նպաստենք ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակում

15.04.2022

Առցանց հարթակում կայացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հերթական հանդիպումը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորել է համագործակցությունը և ծրագրի շրջանակներում ներկայացված առաջարկները, որոնք հետագայում կարող են օգտակար լինեն քաղաքակություն մշակող մարմիններին։Հանդիպման ժամանակ ներկայացվել է «Աշխատանքի տեսչության համակարգի գնահատումը ՀՀ-ում» զեկույցը։ ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի տևողությունը 3․5 տարի է։  

Մանրամասն ➜




Վերադառնալ