azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Մայրության և գեղեցկության օրը՝ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում

07.04.2022

Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ և միջոցներով, Տեսչական մարմնի աշխատակիցները ղեկավարի գլխավորությամբ անակնկալ այց են կատարել «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ։ Տեսչական մարմի ղեկավարը օրվա կապակցությամբ շնորհավորել է տուն-ինտերնատի կին բնակիչներին՝ մաղթել քաջ առողջություն և ամուր կամք: «Հայ ընտանիքում մայրերն իրենց կարևոր տեղն ունեն։ Անկախ նրանից օրը տոնական է, թե՞ ոչ, և անկախ ձեր այս հարկի տակ գտնվելուց շատ կարևոր է, որ դուք մեզ հետ եք, շատ կարևոր է, որ դուք ամուր և առողջ լինեք, որովհետև սահմանին կանգնած զինվորն առաջին հերթին հիշում է ձեզ՝ իր մորը, տատիկին և դրանով է իր ողնաշարն ավելի ուժեղ։ Անկախ նրանից, թե ո՞վ և որտե՞ղ է ապրում՝ տանը, թե տուն-ինտերնատում, միևնույն է մեր հայ զինվորը, քաղաքացիական ծառայողը գիտի, որ ինքը հաշվետու է Ձեր առաջ, իր մոր, տատիկի առաջ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Հույս ունեմ, [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզպետարանում

06.04.2022

ՀՀ Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝  մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների և աշխատողների համար։ Սեմինարը վարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։ Նկատի ունենալով մարզի բժշկական կազմակերպություններում ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում արձանագրված սանիտարական նորմերի խախտումները և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի առաջարկը մասնագետներին ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով հաստատված սանիտարական նորմերը։ Քննարկվել են նաև Բժշկական թափոնների անվտանգ գործածության համար սահմանված կետերը, ինչպես նաև պահպահման հետ կապված այլ հարցեր։ Սեմինարին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի բուժօգնության և կրթության վարչության պետերը, [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ ստոմատոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ համար

05.04.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Մասնակցել է Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի նախագահ Լազեր Եսայանը, Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և Իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Աստղիկ Հարությունյանը։ Սեմինարին ներկա են եղել ստոմատոլագիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող շուրջ 40 կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտի իրավական ակտերն ու փաստաթղթաշրջանառության հետ կապված հիմնախնդիրները։ Հաջորդել է հարց ու պատասխան, ակտիվ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ