azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Համագործակցության հուշագրի շրջանակներում ԱԱՏՄ-ում կայացել է տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Համագործակցության հուշագրի շրջանակներում ԱԱՏՄ-ում կայացել է տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը,  ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը,  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը և «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Անի Հարությունյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հուշագրի շրջանակներում աշխատանքային իրավունքների վերահսկման (E-hlib) էլեկտրոնային կառավարման հարթակի ներդրման, ինչպես նաև  համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Էլեկտրոնային կառավարման հարթակը Տեսչական մարմնին թույլ կտա իր մոտ առկա, ինչպես նաև այլ պետական մարմիններից հավաքագրված տվյալների մուտքագրումով ավտոմատ դուրս բերել բարձր, միջին և ցածր ռիսկային տնտեսավարողների ցանկը, որով կկազմվի ամեն հաջորդ տարվա ստուգումների ծրագիրը։ Տնտեսավարողներն իրենց հերթին նույնպես կկարողանան ռիսկի հաշվիչի միջոցով որոշել սեփական ռիսկայնության աստիճանը։

Հիշեցնենք,որ E-hlib համակարգը ստեղծվում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում ՝ Եվրոպական միության աջակցությամբ։

 



Վերադառնալ