
ՀՀ կառավարության հուլիսի 21-ի նիստում N 1106-Ն որոշմամբ լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Համաձայն որի՝ բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 3 հավելվածը լրացվել է հետևյալ ստուգաթերթով՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման բնագավառի վերահսկողության» N 3.17 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3xZhtzL
Մանրամասն ➜
«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» նախագծի շրջանակում՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում հանդիպում է կայացել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ։ ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակում Նախագծի պատասխանատու Անտոնիո Սանտոսը ծանոթացել է Հայաստանում աշխատանքի տեսչության համակարգում և աշխատանքի առողջության ու անվտանգության ոլորտի առաջնահերթություններին, առկա խնդիրներին, ինչպես նաև հնարավոր լուծումներին: Տեղի է ունեցել քննարկում. Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են հետաքրքրող հարցերին։
Մանրամասն ➜
Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Համաձայն օրենքի՝ Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում, Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում, Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ [...]
Մանրամասն ➜