azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Նշանակվել է տուգանք, տրվել է կարգադրագիր

03.11.2022

Հոկտեմբերի 10-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով քաղքացուց բողոք էր ստացվել, որ Ամիրյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկի սրահում ծխախոտի դարակաշարը բաց է և ծխախոտի գովազդ է իրականացվում։ Հոկտեմբերի 13-ին Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է զննում։ Զննման արդյունքում արձանագրվել է, որ վերոնշյալ հասցեում գործող սուպերմարկետի սրահում ծխախոտային արտադրատեսակներ իրացնելու (վաճառքի) համար նախատեսված դարակաշարը տեղադրված է եղել բաց վիճակում, սպառողի համար տեսանելի վայրում, որով խախտվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը։ Հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում և նշանակվել է 150 [...]

Մանրամասն ➜


Ուսումնական պրակտիկա անցնող ուսանողների հերթական խումբը ՀՀ ԱԱՏՄ-ում

02.11.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կենսագործունեության անվտանգության» մասնագիտության վեցերորդ կուրսի ուսանողների հերթական խումբը ուսումնական պրակտիկան անցկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Նոյեմբերի 1-ին ուսանողների հետ հանդիպեց Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ողջունելով ուսանողներին, Տեսչական մարմնի ղեկավարն ուսանողներին ծանոթացրեց մարմնի վերահսկողական գործառույթների առանձնահատկություններին և իրականացվող ծրագրերին։ Անմիջական զրույցի ընթացքում Հակոբ Ավագյանը հետաքրքրվեց հեռակա ծրագրով սովորող ուսանողների զբաղվածությանը և ընդգծեց Տեսչական մարմնում մասնագիտական պրակտիկ գիտելիքների ձեռքբերման և հմտությունների յուրացման կարևորությունը՝ բուհում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար։ Ուսանողների համար պրակտիկան առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հաջորդ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային հանդիպում Տեսչական մարմնում

01.11.2022

ԱԺ գլխադասային հանձնաժողովների (աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով) հետ պարբերաբար աշխատանքային հանդիպումների շրջանակներում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) ղեկավարի հրավերով, այս անգամ աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ Տեսչական մարմնում։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, շրջայց կատարեցին Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոն, այնուհետև կենտրոնական ապարատ։ Քննարկվեցին Տեսչական մարմնի աշխատանքային պայմաններն ու ընթացիկ խնդիրները, ինչպես նաև ոլորտային օրենսդրական բացերը՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, պրակտիկ դաշտում։

Մանրամասն ➜




Վերադառնալ