
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի, փաստաթղթերի էլեկտրոնային վարման, լրացման և շրջանառման վերաբերյալ։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։ Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բանախոսները ներկայացրել են բժշկական կազմակերպություններում կիրառվող իրավական ակտերը, ծանոթացրել են բժշկական փաստաթղթաշրջանառության սահմանված կարգով վարմանը, ՇՄԶ հավաստագրման, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգին։ Անդրադարձել են նաև բժշկական գաղտնիք հանդիսացող փաստաղթղթերի փոխանցման հարցին։ Հաջորդել է [...]
Մանրամասն ➜
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը, 18-րդ, 22-րդ և 26-րդ կետերը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 01/1572-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.341.09A սերիայի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի սպեցիֆիկացիաների հետ անհամապատասխանություն, դեղն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ վերոնշյալ դեղի նշված սերիան շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։ Հիշեցնենք, որ վերոնշյալ դեղի շրջանառությունը ՀՀ [...]
Մանրամասն ➜
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 01/1571-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.030.03D սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 250 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.340.01A, 22.340.02B սերիաների նմուշների փորձաքննության ժամանակ հայտնաբերվել է արտաքին նկարագրության անհամապատասխանություն՝ արտադրանքի աղտոտում փոշիով և մասնիկներով, առկա է երրորդ դասի թերության կասկած, դեղերն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ մինչև [...]
Մանրամասն ➜