Տեսչական մարմինը գործունեության տարեկան պլանով նախատեսված ստուգումներից զատ, քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնում է նաև վերահսկողական գործառույթներ։ Տեսչական մարմին դիմած կնոջ նմանատիպ դիմումի հիման վրա իրականացված միջոցառման արդյունքում պարզվել է, որ «X» ընկերության մաքրուհին ամիսներ շարունակ կատարել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանք (արտաժամյա աշխատանք), սակայն գործատուն նրան չի վճարել հավելյալ աշխատանքի՝ յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով վճարը։ Արտաժամյա աշխատանքի համար սահմանված հավելումը չի վճարվել նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս։ Տեսչական մարմնի ձեռնարկած գործողությունների արդյունքում. Մաքրուհուն վճարվել է նրա կատարած հավելյալ աշխատանքի համար չվճարված գումարը, Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի։ Եթե խախտվել են Ձեր աշխատանքային իրավունքները, [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը՝ ֆեյսբուքյան իր էջով իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների գովազդ՝ խախտելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը։ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել է մայրաքաղաքում գործունեություն իրականացնող նշված ընկերության պաշտոնական կայքէջը և ֆեյսբուքյան էջը։ Պարզվել է, որ նշված ընկերությունը խախտել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները․ այն է՝ արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների [...]
Մանրամասն ➜Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թթ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։
Մանրամասն ➜