azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային հանդիպում Տեսչական մարմնում

01.11.2022

ԱԺ գլխադասային հանձնաժողովների (աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով) հետ պարբերաբար աշխատանքային հանդիպումների շրջանակներում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) ղեկավարի հրավերով, այս անգամ աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ Տեսչական մարմնում։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, շրջայց կատարեցին Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոն, այնուհետև կենտրոնական ապարատ։ Քննարկվեցին Տեսչական մարմնի աշխատանքային պայմաններն ու ընթացիկ խնդիրները, ինչպես նաև ոլորտային օրենսդրական բացերը՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, պրակտիկ դաշտում։

Մանրամասն ➜


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ՍԿԻԶԲ ԵՎ ԱՎԱՐՏ

20.10.2022

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է աշխատողի հետ կնքել գրավոր աշխատանքային պայմանագիր կամ ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ՝ Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին, Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների [...]

Մանրամասն ➜


Հաշվետվություն՝ սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԱՏՄ կատարած աշխատանքների վերաբերյալ

17.10.2022

2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացրել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 94%-ը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությամբ ստացվել է 444 ահազանգ։ Հարցերի մեծ մասը՝ 275-ը վերաբերվել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտին, 24-ը՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, 9-ը՝ բժշկական օգնության և սպասարկման, 7 հարց վերաբերել է դեղերի շրջանառության ոլորտներին։ Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնում քաղաքացիներից ստացվել է 42 դիմում-բողոք, որից 27-ը աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ, 8-ը՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, իսկ 7-ը՝ բժշկական օգնության և սպասարկման ոլորտի վերաբերյալ։ Սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ