azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

31.05.2023

  Մայիսի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջների կատարման վերահսկողության շրջանակում, 2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում․ սեփական նախաձեռնությամբ հարուցել է 616 վարչական վարույթ, ընդունել է տույժ նշանակելու մասին 65 որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 6․550․000 դրամի տուգանք։ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2023 թվականի կարգախոսն է «Մենք կարիք ունենք սննդի, ոչ թե ծխախոտի»:

Մանրամասն ➜


Դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել

26.05.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Լևոն և Լամարա» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրենի, 2023 թվականի մայիսի 25-ին տրվել է Կարգադրագիր՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ; (5) ամպուլներ 1մլ Բելգիա Շերինդ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30, Հեյստ-օպ-դեն-Բերգ, 2220՝ Օրգանոն Սենտրալ Իստ ԳմբՀ, Վեյշտրասե 20, 6006 Լուցերն (Շվեյցարիա)» դեղի W030207 սերիայի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ [...]

Մանրամասն ➜


Աստանայում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի առաջին համաժողովը

26.05.2023

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի առաջին համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը,  տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, նույն բաժնի գլխավոր տեսուչ Արփինե Չափարյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ։ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Համաժողովի օրակարգում էր՝ Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի ընթացիկ գործունեության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ