azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

28.04.2023

Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի երկրներում այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) սկսած 2003 թվականից ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության ապահովմանն ու դրա բացակայության հետևանքով մահացությունների թվին։ 2023 թվականին օրվա կարգախոսն է՝ «Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը՝ հիմնարար սկզբունքը և իրավունք»: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ կոչ է անում հետևե՛լ աշխատանքի անվտանգության կանոններին, խուսափե՛լ  չարդարացված ռիսկերից և մաղթում է արժանապատիվ ու գնահատված աշխատանք։

Մանրամասն ➜


Կանխարգելիչ իրազեկման սեմինար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզների ներկայացուցիչների համար

22.04.2023

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ անցկացվել է սեմինար-իրազեկում՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, վարչական շրջանի շուրջ երկու տասնյակ նախակրթական հաստատությունների ներկայացուցիչների համար: Սեմինար-խորհրդատվությանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և նույն վարչության բժիշկ-համաճարակաբան Ժանետա Պետրոսյանը, ինչպես նաև ՍԱՏՄ ներկայացուցիչներ։ Մասնագետները ներկայացրել և քննարկել են նախադպրոցական ոլորտին առնչվող իրավական ակտերն ու սանիտարահիգիենիկ նորմերը, պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Մանրամասն ➜


Աշխատանքային խորհրդակցություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

19.04.2023

Ապրիլի 18-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ՝ Գոհար Դարբինյանն ու Վահագն Գրիգորյանը, Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների աշխատանքների արդյունավետ կազմակերպման ընթացիկ հարցերը, խնդիրներն ու ձեռքբերումները։ Սլավիկ Սարգսյանն ամփոփելով քննարկված թեմաները, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հանձնարարականներ։  

Մանրամասն ➜




Վերադառնալ