azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Դեղի նշված սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին կարգադրագիր է տրվել

10.05.2023

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 08-ի թիվ 01/1449-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) [...]

Մանրամասն ➜


«Միասին ուժեղ ենք» խորագրով աշխատանքային քննարկում

03.05.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը մասնակցել է «Միասին ուժեղ ենք» խորագրով աշխատանքային քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Քննարկման բանախոսներն են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Ներկայացվել է աշխատանքային իրավահարաբերություններում առկա իրավիճակը, իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները։ Կարևորվել է ոլորտի շահագրգիռ կառույցների համագործակցությունը։

Մանրամասն ➜


Մայիսի 1-ն Աշխատավորների միջազգային օրն է

02.05.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շնորհավորում է Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Տեսչական մարմինը` որպես աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ մաղթում է արժանապատիվ ու անվտանգ աշխատանք, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ: Խաղաղ ու ստեղծարար աշխատանք բոլորիս։ Եղեք գնահատված ու պաշտպանված, առողջ և անվտանգ։

Մանրամասն ➜




Վերադառնալ